ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Անհրաժեշտ է ուշադիր կարդալ այս պայմանները

Այցելելով այս կայքը` Դուք համաձայնում եք ներքոհիշյալ պայմանների հետ, որոնք ժամանակ առ ժամանակ կփոփոխվեն «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից: Եթե Դուք համաձայն չեք ներքոհիշյալ պայմանների հետ (կամ լիազորված չեք այդ անել), ապա չպետք է օգտվեք այս ինտերնետային կայքից:

«ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն երաշխավորում է «Իդեալ համակարգի» ինտերնետային կայքում տեղակայված էջերի, տեղեկությունների և բոլոր նյութերի իսկությունը, գործարքների կատարման հավաստիությունը:

Ձեր ոչ ճիշտ մուտքագրված տվյալների հետևանքով կատարված սխալ գործարքները կարող են ուղղվել Ձեր բանկի հայտով` վճարումներ ընդունող բանկի կողմից:

Հեղինակային իրավունք

Էջերի, տեղեկությունների և բոլոր նյութերի, ինչպես նաև ինտերնետային կայքում «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի իրավասության տակ գտնվող բոլոր նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին:

Դուք կարող եք օգտագործել այս էջի նյութերն ու ինֆորմացիան միայն Ձեր անձնական օգտագործման համար և այս նպատակով կարող եք տպել, կրկնօրինակել, բեռնավորել կամ ժամանակավորապես պահել այդ նյութերից հատվածներ: Առանց «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի գրավոր համաձայնության ցանկացած այլ օգտագործման դեպքում պատասխանատվության կենթարկվեք ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով: Այս կայքի տեղեկություններում և նյութերում պարունակվող բոլոր հեղինակային և այլ իրավունքները պետք է պահպանվեն Ձեր կողմից կրկնապատկվող օրինակների վրա, ինչպես նաև այդ տեղեկությունները և նյութերը չպետք է փոփոխվեն առանց «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի գրավոր համաձայնության:

Տեղեկատվության օգտագործում

«ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն օգտագործելու է Ձեր ինֆորմացիան միայն ներքին գործնական նպատակների համար:

«ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն հավաստիացնում է, որ Ձեր ինֆորմացիան կլինի գաղտնի: Ելնելով «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի գործունեության բնույթից` «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն կարող է Ձեր ինֆորմացիան փոխանցել «ԱրՔա» վճարային համակարգի անդամ բանկերին: Դուք հաստատում եք, որ «Իդեալ համակարգը» կարող է ժամանակ առ ժամանակ ներկայացնել Ձեր ինֆորմացիան «ԱրՔա» վճարային համակարգի անդամ բանկերից որևէ մեկի ուշադրությանը և Ձեր ինֆորմացիան կարող է հսկվել և գործադրվել «ԱրՔա» վճարային համակարգի անդամ բանկերից յուրաքանչյուրի կողմից:

Հաճախորդի պարտականություններն ու իրավունքները

Հաճախորդը պարտավոր է.

Հաճախորդն իրավունք ունի.

«ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն «ArCa» համակարգին տեղեկացնում է գործարքի դրական կամ բացասական ավարտի մասին: «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին «ArCa» համակարգից՝ վճարման եվ հաճախորդի գումարը սառեցնելու մասին, տեղեկատվություն ստանալու պահից տրվում է 14 օրացուցային օր, «ArCa» համակարգին գործարքի դրական կամ բացասական ավարտի մասին հայտնելու համար, հակառակ դեպքում հաճախորդի վճարումը համարվում է անվավեր եւ սառեցված գումարը հետ է վեռադառնում քարտային հաշվին:
Այցելելով այս կայքը` Դուք և «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն համաձայնում եք, որ բոլոր հարցերը, կապված այս էջի այցելության և նրա օգտագործման հետ, կարգավորվում են ՀՀ օրենքներով և բանակցություններում չհարթված վեճերը ընդդատյա են ՀՀ դատական ատյաններին: